Երբ 1955 թվականի ապրիլի 18-ին մահացավ Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը: Նա չէր ցանկանում, որ իր մարմինը երկրպագեին կամ ուսումնասիրեին ուղեղը, ուստի ցանկանում էր դիակիզվել: Դիահերձում կատարող բժիշկ՝ Թոմաս Հարվին գողացավ Էյնշտեյնի ուղեղը։ Երբ Էյնշտեյենի ընտանիքը իմացավ, մեղադրանք չառաջադրեց։ Հարվին կարողացավ ուղեղը 30 տարի պահել տարայի մեջ։
Ողջ աշխարհում հարգված լինելով իր հանճարի համար, գիտական համայնքում շատերի կողմից ենթադրվում էր, որ նրա ուղեղը կարող է իրականում ֆիզիկապես տարբերվել միջին մարդկային ուղեղից:
Ըստ Քերոլին Աբրահամի՝ «Տիրապետել հանճարին. Էյնշտեյնի ուղեղի տարօրինակ ոդիսականը» գրքի հեղինակի, Հարվին «մեծ մասնագիտական հույսեր էր կապում այդ ուղեղի հետ»՝ մտածելով, որ օրգանը կարող է առաջ մղել իր կարիերան բժշկության ոլորտում:
Հարվին ոչ միայն գողացել է Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը, այլև հեռացրել է ֆիզիկոսների աչքերը, որոնք հետո տվել է Էյնշտեյնի ակնաբույժին։