Ուզբեկստանի Սենատը շաբաթ օրը հաստատել է երկրի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Դրանք ներառում են 17-ից 18 տարեկան կանանց համար ամուսնության նվազագույն տարիքի բարձրացում՝ հայտնում է Սենատի տեղեկատվական ծառայությունը:
Ներկայում Ուզբեկստանում տղամարդկան ամուսնության թույլատրելի նվազագույն տարիքը 18-ն է, կանանց համար՝ 17-ը: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևն ապրիլին իր հրամանագրով սեպտեմբերի 1-ին բարձրացրել էր կանանց ամուսնության նվազագույն տարիքը մեկ տարով:
Սենատը հաստատել է օրենսդրության մեջ փոփոխությունները օգոստոսի 24-ին՝ հայտնում է РИА Новости-ն: «Այժմ տղամարդկանց և կանանց ամուսնության նվազագույն տարիքը հավասարեցվում է 18-ի», – ասել է է խորհրդարանի վերին պալատի ներկայացուցիչը։