fbpx
Աշխարհ

Ուժեղ երկրաշարժ՝ ճապոնական Հոնսյու կղզու ափերին

Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին իմանում ենք Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդած տեղեկատվությունից։

Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։

Այս պահին զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ