Առողջապահություն

Ուժեղացված ստուգայցեր՝ համայնքապետարաններում, «Հայփոստի» բաժանմունքներում և դեղատներում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային կառույցները շարունակում են կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը:

ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցով դիտարկել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքապետարանները, «Հայփոստի» բաժանմունքները, դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։

Հիմնական խախտումը դիտարկված գրեթե բոլոր ոլորտներում նույնն է՝ այցելուների դիմակ չկրելը։ ԱԱՏՄ տեսուչների ստուգայցի ընթացքում նաև արձանագրվել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների ճիշտ չլրացնելու դեպքեր, որոշ տնտեսավարողներ ախտահանիչ նյութերը կիրառել են ոչ սահմանված խտությամբ։

Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված կանոններին։ Տրվել են նաև խախտումներն արագ վերացնելու հանձնարարականներ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ