fbpx
Իրավական

Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատավարությունն այսօր կավարտվի

Ադրբեջանում շարունակվում է «դատական նիստ» անվան տակ շոուն, որում կեղծ մեղադրանքներով փորձում են պատիժ սահմանել հայազգի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ:

Շինծու քրեական գործով Խաչատրյանը մեղադրվում է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։

Դատական նիստը այսօր ևս նախագահելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը, քրեական գործով զեկուցողը դատավոր Ջամալ Ռամազանովն է, գործը քննվում է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում, պետական մեղադրողը գլխավոր դատախազի օգնական Մուգադաս Սուլթանովն է։

Սպասվում է, որ այս դատական ֆարսի ավարտը կտրվի այսօր, քանի որ ավարտվում է դատական քննությունը, որից հետո դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ կպահանջի։

Գործով իբրև «տուժող» է ճանաչվել է 59 մարդ, որոնց մեծ մասը նախորդ դատական նիստերի ժմանակ ցուցմունքներ է տվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ