fbpx
Իրավական

Վահագն Վերմիշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանը կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վահագն Վերմիշյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել և 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով: Նույն քրեական գործով անցնում է նաև Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ