fbpx
Իրավական

Վահե Գրիգորյանի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթի կասեցվելուն

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթի դատարանի որոշմամբ կասեցվելուն և Սահմանադրական դատարան ուղարկվելուն, գրել է.

«Սիրելի ընկերներ,

քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։

Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ ․Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։

Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որևէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարւթյան վերաբերյալ։ Կներեք»։

Update (7:56): «Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասկնացային իրավունքի շարունակական խախտումների հիմքով։

Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվելու նաեւ գլխավոր դատախազության կողմից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ