Հասարակություն

Ոստիկանությանը դատի եմ տալու Նարեկ Ներսիսյանին ու Գարեգին Միսկարյանին բերման ենթարկելու համար․ Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշելէ, որ ոստիկանությանը դատի է տալու Նարեկ Ներսիսյանին ու Գարեգին Միսկարյանին բերման ենթարկելու համար։

«Ոստիկանությանը դատի եմ տալու Նարեկ Ներսիսյան -ին ու Գարեգին Միսկարյան -ին բերման ենթարկելու համար։ Էդ մարդիկ պայմանավորված էին ինձ հետ։ Անձամբ ճանաչում եմ` պարկեշտ երիտասարդներ են, իմաստության տարիքի նախաշեմին, որևէ արտառոց նախասիրություններ չունեն, հնդկացիական ցեղերի ցեղասպանությանը չեն մասնակցել։ Սա անարգանք է մշակութային արժեքների նկատմամբ։ Նարեկին գիտեմ դեռ Գյումրիից։

Վարում է առողջ ապրելակերպ. խաղում է ֆուտբոլ, իհարկե առայժմ համակարգչով։ Ոստիկանության գործողությունների արդյունքում, ես փաստացի ենթարկվել եմ հարկադիր մեկուսացման սրճարանում։ Խախտվել է հուզազգայական համակարգս, որը չվերականգնվող ռեսուրս է»,- ասված է գրառման մեջ։

Ոստիկանությանը դատի եմ տալու Նարեկ Ներսիսյան -ին ու Գարեգին Միսկարյան -ին բերման ենթարկելու համար։ Էդ մարդիկ…

Geplaatst door Vahram Toqmajyan op Donderdag 6 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ