«Վալենսիան» երեկ Լա Լիգայի վերջին տուրի շրջանակներում մրցեց «Ուեսկայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Տուրից հետո «Վալենսիան» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը՝ 43 միավոր։ Սա ակումբի վատագույն արդյունքն է՝ 1987/88 թթ․ մրցաշրջանից ի վեր։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ 87/88-ին «Վալենսիան» գրավել է 14-րդ հորիզոնականը։
Ըստ աղբյուրի՝ սրա պատճառներից մեկը կարող է լինել ֆուտբոլիստների մասսայական հեռանալը ակումբից։