Ոստիկանապետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման տեքստում: