Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը aLifeofMagicMoments YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ասել է․
«Վախեցե՞լ եմ արդյոք որևէ խաղացողից:
Ոչ, նման բան չի եղել: Բայց, անկեղծ ասած, ԱՊԼ-ում շատ են լավ պաշտպանները, անցած մրցաշրջանում հատկապես ուժեղ էր Վան Դեյքը: Ահա թե ինչու հենց նա ստացավ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Նա իսկապես լավն է: Ուժեղ է: Ես հիշում եմ՝ մենք հյուրընկալվելիս խաղում էինք «Լիվերպուլի» հետ, և ես հարձակվողն էի: Ես փորձում էի ցատկել ու պայքարել գնդակի համար, բայց Վան Դեյքի հետ մենապայքարում ընկա: Շանս չկար»։

