fbpx
Հասարակություն

Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին սողանքային վտանգ կա. Ֆելիքս Ցոլակյան

Ապրիլի 10-ին Կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է նախագիծ՝ առաջարկելով նախարարությանը գումար հատկացնելու և 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու համար:

Նախարարն ասել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Լճկաձոր բնակավայրի տարածքում) ակտիվացել են սողանքային երևույթները և սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Միաժամանակ, Լոռու մարզի Մարց-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 25-րդ կմ-ում ակտիվացած սողանքը սպառնում է ստորոտով անցնող, Աթան համայնքը արտաքին աշխարհին կապող միակ Մ-6 հանրապետական ավտոճանապարհի երթևեկությանը, որի փակվելու դեպքում Աթան համայնքը կունենա մեծ խնդիր:

Հաշվի առնելով ստեղծված վտանգավոր իրավիճակը՝ Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ հնարավոր արտակարգ իրավիճակներից խուսափելու, բնակչությանը, ինչպես նաև երթևեկությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հնարավոր սեղմ ժամկետներում վերոնշյալ 2 տեղամասերում լիցենզավորված կազմակերպության կողմից իրականացնել ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտություններ՝ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Դրա համար նախարարությունը խնդրել է բյուջեից հատկացնել 4.440.000 մլն դրամ, Մարց-Աթան համայնք տանող հանրապետական ավտոճանապարհի համար 5,088,000 մլն դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ