fbpx
Իրավական

Վանաձորում մի շարք համատիրությունների ղեկավարներ կասկածվում են օտարերկրացիներին կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեջ

Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով: Այս մասին տեղեկացնում է  կայքը:

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի համատիրությունների մի քանի ղեկավարներ իրենց աշխատանքային պարտականությունների ընթացքում թույլ են տալիս չարաշահումներ, որոնք դրսևորվում են իրենց լիազորությունները չարաշահելու կամ անցնելու, ապօրինի, վարձատրության դիմաց իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու տեսքով:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Վանաձորում գործող համատիրություններից մեկի ղեկավարը իր լիազորություններն անցնելու միջոցով 2019թ. սեպտեմբեր ամսին Ումար Օմարովին, Մուսլիմ Գաբիբուլաևին, Էլմիրա Գաբիբուլաևին, Ռամոնով Խետագ Արսենովիչին, Խադոնով Մարատ Ռուսլանովիչին տրամադրել է Աճառյան փողոցի 11 շենքի թիվ 26, Ներսիսյան թաղամասի 12 շենքի թիվ 50 և Աճառյան փողոցի 15 շենքի թիվ 20 բնակարաններում փաստացի բնակվելու վերաբերյալ իրավունք վերապահող կեղծ տեղեկանքներ:

Այդ տեղեկանքները նշված անձինք ներկայացրել են ն ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունք և հիշյալ տեղեկանքների հիման վրա Հայաստանում իրենց անվամբ հաշվառել են ավտոմեքենաներ, մինչդեռ նշված անձինք վերոգրյալ հասցեների բնակարաններում երբևէ չեն բնակվել:

Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց գտնվելու վայրը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ SHAMSHYAN.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ