«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտնենանտ Գագիկ Մելքոնյանին։
Վանեցյանի փաստաբանը հայտնել է, որ Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Մելքոնյանը արել է հայտարարություններ, որոնք իբր թե չեն համապատասխանում իրականությանը։
«Կհանդիպենք դատարանում», – ասվում է Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանի տարածած հայտարարությունում։

