fbpx
Իրավական

ԱԱԾ-ն և օպերատիվ մարմինները անում են ամեն ինչ Մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտելու համար. Արթուր Վանեցյան

«Քրեական գործը գտնվում է ՀՔԾ քննչական վարույթում, և հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն և նաև ԱԱԾ-ի օպերատիվ մարմինները, միմյանց հետ համագործակցելով, անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Լրագրողները նաև հարցրին. արդյո՞ք ԱԱծ-ից անհետացած նյութերը վերաբերում են նաև Մարտի մեկին և ընդհանրապես ի՞նչ նորություն կա այդ գործից, քրեական գործ հարուցվել է, թե ոչ:

Վանեցյանը նշեց. «Քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, և որպեսզի որևէ կասկած որևէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ էտ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի: Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատաք է տարվում Ազգային անվտանգության տեսչական և ներքին անվտանգության վարչության կողից, բայց կարծում եմ արագ կավարտվի և կփոխանցվի Քննչական մարմին,որը որ կորոշի գլխավոր դատախազը, և Քննչական մարմինը հետագայում պարզաբանում կտա»:

Արձագանքելով այն հարցին, թե արդյոք այդ նյութերը Մարտի մեկի հետ կապված են, Վանեցյանը նշեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել այս պահին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ