fbpx
Ընտրանի

Վանոյի վերադարձը կդառնա քաղաքական գնահատական բոլոր նախկին ռեժիմներին

Vano Nikol

Պետականաշինության ու անցյալի անհասկանալի խորշերը բացահայտելու ցանկության ու կարողության «ծանրաձողը» Նիկոլի և Հայաստանի հանրույթի առաջ՝ Վանոյի վերադարձն է: Իր վերադարձը վերադարձ կլինի հաղթահարելու ու պարզելու մեր պետականաշինության խեղաթյուրված իրականության որոշ շերտերը, պատճառները կամ առնվազն դրանց կարևորագույն մասերը:

Ծանրաձողն էությամբ քաղաքական պահանջ է։ Այն նոր իրողությամբ Հայաստանի համար պատմական, իրավական, գրական, մշակութային, մարդկային էմոցիաների լայն սպեկտրի հիմքեր ունի: Սա քաղաքական պահանջ է իր բնույթով, որի համար կան իրավականից, մինչև զգացմունքային բոլոր հիմքերը, որի մասին ժամանակի ընթացքում բավականին պատկառելի մարդիկ արտահայտվել են՝ հիմնավորել:

Քաղաքական պահանջը ոչ միայն Նիկոլի ու հասարակության, այլ նաև պետության առաջ դրված ծանրաձող է, թե ինչպես է իր հիմնադրման խոշոր ակնուքներից մեկի՝ քաղաքական ու պետական գործչի (Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ, ՀՀ ՆԳՆ նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր), վերադարձը վտարանդությունից իրականացնելու: Աբստրակտ պատկերը, որ չի թողնում շատերին հասկանալ պատմաքաղաքական, իրավական եղելությունները և նրա հեռանալու պատճառները, անհրաժեշտ է բացել մեր օրերում, որպեսզի հանրույթը ապրած անցյալին ետ չնայի «ոչինչ չարեցինք» հայացքով, չցավեցնի ինքն իրեն, քանի ստեղծվել է շտկելու հնարավորությունը։

Անհամատեղելի են իրավունքի ու օրենքի դիկտատուրայի օրորք տասնամյակների հանցանքների մեջ մեղադրվողները առաջադրվեն խորհրդարանական ընտրություններին, այնուհետև ստանան ազգի մի մասի քվեն և հայտնվեն խորհրդարանում, իսկ պետության հիմնադիրներից մեկը՝ Վանո Սիրադեղյանը, որի վրա նախկին հանցավոր ռեժիմների հովանավորությամբ կարվել են գործեր, գտնվի վտարանդության մեջ։

Նոր իրողության պայմաններում և այսուհետ քաղաքական կեղծիքը բացառելու համար սահմանվող այս ծանրաձողը բարձրացնել, իհարկե, բարդ է լինելու Փաշինյանի կառավարության համար, քանի որ մեղադրանքների ու մեդիամանիպուլացիաների առիթ կհանդիսանա հակառակորդների համար, բայց քաղաքական որոշմանը գնալու մոտիվացիան իրավական, պատմական, գրական-մաշկութային և մարդկային էմոցիաների անառարկելի ու մեծ հիմքեր ունի։

«Գործեր կարելու» պրակտիկայի գագաթնակետը՝ Վանոյի վրա սարքված շինծու գործը, պետք է ստանա քաղաքական ու իրավական գնահատական և պատասխանատվություն կրեն դրա դերձակները, որոնց անունները կապված են դատական ու արդարադատության ոլորտներում կատարվող հովանավորչությունների հետ։ Վանոյի վերադարձը կդառնա քաղաքական գնահատական բոլոր նախկին ռեժիմներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ