Covid 19-ով վարակված մայրերին կրծքով կերակրելը հակացուցված չէ: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքի կաթի միջոցով վիրուսի փոխանցման վտանգը փոքր է: Այս մասին հայտնել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:
«Կերակրելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները. կերակրման ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ, երեխային ցանկացած հպումից առաջ օճառով լվանալ կամ ախտահանել ձեռքերը, կթիչ սարքերը, շշերը և ծծակները ախտահանել օգտագործումից հետո:
- Մուրացանում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա է հոսպիտալացված
- 8 երեխաները թունավորվել են հավի մսից․ ArmTimes
Մասնագետները նշում են, որ կրծքով կերակրումը կենսական նշանակություն ունի երեխայի համար՝ սնուցման, առողջության և բարեկեցության առումով, այն մանկանը պաշտպանում է հիվանդանալուց, ամրացնում է իմունային համակարգը, պաշտպանում է վարակներից, նպաստում է մայրերի և նորածինների հուզական կապին՝ ունենալով նաև հոգեկան առողջությանը նպաստող այլ գործոններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։