Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
- Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը
- Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1669 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
