Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», հայտնում է լրագրող Գերման Գարսիա Գրովան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել 31-ամյա ֆուտբոլիստի հետ։
Վարանը վերջերս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ֆրանսիացին լքել է մանկունիանցիների ճամբարը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Իր կարիերայի ընթացքում Վարանը հանդես է եկել «Լանսում» և «Ռեալում»: