Վարչապետը Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշում է կայացրել

Հրապարակող՝

mek

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Նա ասաց, որ արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը։

Վարչապետն ասաց նաև, որ ազատման մասին դիմումին հաջորդել է ԶՈւ ԳՇ հայտարարությունը։ Հիշեցնենք, որ դրանով ԳՇ-ն պահանջում էր վարչապետի ու Կառավարության հրաժարականը։

Փաշինյանը հավելեց նաև, որ Զինված ուժերը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ ու քաղաքական գնահատականներով հանդես գան։

Ամենաթարմ