ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն
Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:
Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- ասված է հեռագրում։
Հիշեցնենք, որ երեկ խոշոր վթար է եղել Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկի ՝ դեպի Շաթիլ տանող ճանապարհին:
Միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից: