Լարվածության հերթական օջախը սպասենք Օհանավան գյուղում

Հրապարակող՝

varchapet vs vehapar

Ամենադիտվածներ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կողմից Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ հռչակվեց։ Նախկին քահանան, սակայն, որոշել է արհամարհել կաթողիկոսի որոշումը եւ շարունակել իր հոգեւոր ծառայությունը Հովհաննավանքում։ «Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, կիրակի օրը հրավիրում եմ բոլորիդ Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին։ Սուրբ Պատարագը կմատուցեմ ես` Ձեր Տեր Արամ քահանան»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Եւս երկու ժամ անց դեպքերի շղթան լրացրել է ՀՀ վարչապետը։ «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին»,- կարդում ենք Նիկոլ Փաշինյանի գրառումը նրա ֆեյսբուքյան էջում։

Կարծել, որ նախկին քահանան եւ ՀՀ վարչապետը իրենց որոշումները կայացրել էր անկախ միմյանցից, բանական մարդկանց համար իհարկե մի քիչ դժվար է։ Առավել համոզիչ է այն, որ նախկին քահանան իր գրառումն արել է վարչապետի ցուցումով, որին արդեն հետեւել է նախկին քահանային աջակցություն հայտնող ՀՀ վարչապետի գրառումը։ Դեռեւս Գյումրիում կրքերը չմարած՝ այս քայլով ՀՀ վարչապետը նոր լարվածության օջախ է ստեղծում Հայաստանում։

Իհարկե, հայ հանրությունը վաղուց արդեն սովոր է ՀՀ վարչապետի պառակտիչ ու քայքայիչ գործունեությանը։ Սակայն, այս դեպքում ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետի համար միեւնույնն է, որ նախկին քահանան կարգալույծ է հռչակված եւ, արդեն լինելով աշխարհիկ անձ, ոչ մի իրավունք չունի բարձրանալու սուրբ խորան պատարագ մատուցելու համար (աշխարհիկ անձանց ընդհանրապես արգելված է անգամ գտնվել սուրբ խորանում)։ Դա նույնն է, որ ՀՀ վարչապետի կողմից պաշտոնազրկված ուժային կառույցի որեւէ ղեկավար հանրությանը կոչով դիմի եւ գնա իր նախկին ծառայողական պարտականությունները կատարելու՝ ասենք ձերբակալելու ՀՀ վարչապետին՝ նրա կողմից անմիջական պարտականությունները չկատարելու հիմքով, ինչպիսին է, օրինակ, Արցախը չպաշտպանելու ու այն Ադրբեջանին գիտակցված ու դիտավորյալ հանձնելու հիմքը։

Իհարկե, սպասել ՀՀ նախկին բարձրագույն զինվորականներից կամ ղեկավար պաշտոնյաներից նման վարք՝ անտեղի է։ Բոլորն ապացուցել են իրենց թույլ ու անկամ բնույթը եւ միշտ էլ կարող են թաքնվել իրավական ամենաթողությանը դեմ գնացող գործչի դիմակի տակ։ Սակայն, սպասել, որ ՀՀ վարչապետը կմնա իրավական պետության ղեկավարի դիրքում ու չի ձեռնարկի հանրությունը պառակտող ճղճիմ ու անօրինական գործեր կամ ինտրիգներ, այ դա հնարավոր բան չէ։ Բոլորը վաղուց հասկացել են, որ պետության ներկա ղեկավարի համար չկան կարմիր գծեր կամ սկզբունքներ։ Կա միայն իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցք։ Դա է միայն այն երաշխիքը, որը ներկա վարչախմբին զերծ կպահի պատասխանատվության կանչվելուց։

Ամենաթարմ