ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Իմ ելույթը՝ Գերմանիայի հայ համայնքի հետ Քյոլնի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»:
Փաշինյանը նշել է, որ իր ղեկավարած կառավարությունը և անձամբ ինքը ստանձնում են և ստանձնել են իրենց վրա դրված պատասխանատվությունը, որը վերահաստատվել է խորհրդարանական վերջին ընտրություններում:
ՀՀ վարչապետի խոսքով` տնտեսական հեղափոխության իրենց պատկերացումը չի փոխվել, այն մնացել է նույնը, և ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր չէր և չէր կարող տեղի ունենալ առանց յուրաքանչյուր հայի մասնակցության, առանց յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության, այնպես էլ տնտեսական հեղափոխությունը հնարավոր չի լինելու, չի լինի իրականացնել առանց մեր հայրենակիցների: