Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցությունը առաջադրել է վարչապետի նոր թեկնածու։ Նա Պաշտպանության նախարար Իրակի Ղարիբաշվիլին է։
Ղարիբաշվիլին ասել է, որ կվերականգնի կարգուկանոնը երկրում։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի մասին։ Նման որոշման պատճառը Գախարիայի ու իր թիմի որոշ անդամների միջև եղած հակասությունն էր՝ կապված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային կալանավորելու հարցի հետ: