fbpx
Քաղաքականություն

Վարչապետին սխալ ինֆորմացիա էր զեկուցվում իմ մասին՝ թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից. Սանասարյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, նշեց.

«Մինչ քրգործի հարուցումը երկրի վարչապետին սխալ ինֆորմացիա էր զեկուցվում իմ վերաբերյալ՝ մեր բոլորի համար պարզ է, որ թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից։ Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկությունները, տարատեսակ սուտ տեղեկություններ, որ վարչապետի կողմից հարց էր հնչեցվում, թե ինչ կապ ունեն այդ ամենն ինձ հետ։

Ես ամեն անգամ վարչապետին ներկայացրել եմ, որ դրանք կեղծ են, չեն համապատասխանում, և հենց ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից արված լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք փաստեցին, որ նման բաներ չկան, իրենք խոսեցին դրա մասին, իրենք էլ հերքեցին»:

Սանասարյանը վստահ է, որ փորձ էր արվում վարչապետի և իր միջև սեպ խրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ