ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան Ազգային ժողովում հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Հանդիպումը փակ է լինելու:
Հանդիպման ընթացքում քննարկվելու է Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը:
Նշենք, որ հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս ապրիլի 5-ին, սակայն հետաձգվեց՝ վարչապետի Գյումրի այցի հետ կապված: