fbpx
Հասարակություն

Վարչապետը ակցիային կհետևի իր աշխատասենյակից

Վաղը Ոստիկանությունը պարտավոր է և իմ հրամանն է, որ ապահովի խաղաղ ակցայի անվտանգությունը, բայց ես կարծում եմ, որ մեր ակցիայի մասնակիցները ևս պետք է այս հրամայականը իրենց աչքի առաջ ունենան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթեր-ով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ես գիտեմ, տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք դեռ մտածում են՝ կարող են բռնությամբ հարցեր լուծել, և կան դատարաններ, որ այդ մարդկանց աջակցություն են ցուցաբերոմ, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն ապացուցել ենք՝ ատելությունը և բռնությունը բացառող հանգամանքը մեր հաղթանակի գրավականն է։

Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ ինքը ակցիային չի մասնակցի և կառավարության իր աշխատավայրից կհետևի, որ ամեն ինչ լավ լինի։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր կոչ է արել վաղը` ժամը 08:30-ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։

Այս կոչին արձագանքել են մի շարք քաղաքական գործիչներ, փաստաբաններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ