fbpx
Հասարակություն

Վարչապետը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց անող երիտասարդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդներին ու զրուցել նրանց հետ։

Երիտասարդները վարչապետի հետ խոսքում ասել են, որ Արայիկ Հարությունյանը «տապալել է կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը»:

«Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը, և ես երեկ կառավարության նիստում շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, որ ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային: ՀՀ-ում մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել»,- ի պատասխան ասաց վարչապետը:

Հավելենք, որ նոյեմբերի 7-ին որոշ բուհերի ուսանողներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցության երիտթևի մի շարք ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարության դիմաց մեկնարկել են նստացույց՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ