«Քաղաքացու Որոշում» կուսակցության Գործադիր մարմնի ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի վրա թուղթ նետած աղջկա և «Հեղափոխության պահպաններ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին: Նա քննադատել է վարչապետի պասիվությունը ու նման հարցերով ընտրովի մոտեցումը:
Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև՝
«Հիշու՞մ եք, որ Ռեստարտի ժողովուրդը ինքնասիրությունը պաշտպանելու համար գործողություն էր արել՝ վարչապետը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ (ու ճիշտ արեց)։
Այ էդ նույն վարչապետին հայհոյելու համար երեկ մի խումբ մարդիկ սպառնալով, որ եթե հայհոյողը ներողություն չխնդրի ավելի վատ է լինելու իր համար, որ սրանից հետո էդ տեսակ հարցերը փողոցում են լուծելու ու, որ ամեն ինչ ներողությամբ է վերջանում, որովհետև էդ մարդը «հակահեղափոխական չի»՝ ստիպել են ներողություն խնդրել։
Վարչապետը լուռ է, կոչ չի անում նման հարցերը դատարանում լուծել, չի ասում որ էդ մարդիկ «սամազվանեց» են ու վերաբերմունքի կարժանանան։ Հասկանու՞մ եք սա ինչ է։
Քաղաքական դաշտում բոլորի հասցեին սարսափելի հայհոյանքներ են հնչում, բայց չգիտես ինչու միայն վարչապետի հասցեին հայհոյանք հնչեցնողներին են ինչ ոչ զուգադիպությամբ իրավապահներ կամ «հեղափոխության պահապաններ» այցելում։
Սահմանադրության մեջ, որ գրված է «մարդու արժանապատվությունը»՝ դա կոնկրետ մի մարդու ինկատի չունի, ասեմ իմանաք։
Այդ խայտառակության տեսանյութը դնում եմ մեկնաբանություններում»:
https://www.facebook.com/nahapetyan.mikayel/posts/684542792289041?__xts__%5B0%5D=68.ARAX8GGnJoIC6AzWjpKukKVMDKy8PXxuAtoc5IZfIankB9LX-mZ5zozyEwL5FdUoA5PQFax6dB3SMCnFuCfI1Y9SPkT1WDW6CBzrzrTLTF9xqk4vD-BCOzukt1fOnIFH295Pa4Sa1Vjm500Tz_T1MAcTk–endzYBRlMV6VzmzQx0KDlTYo-SMvKLcx8HUfKk51Rcb1edUWLshUblLZ18tUnp9Iog3rp5D80KQHMvihCykXvK3Nm1EUYtNIEQfP8hcRTgl1qwnxBs6kiBu1ZbMI4RwUmUGMH22Uo3xkBFyCwblVwPUCYi1K4FApCSebLoUUvBPwRM4HTKwhgDAM&__tn__=-R