fbpx
Կառավարություն

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու չեն դադարեցնում արագաչափերի գործունեությունը

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 50 հազարով տուգանքները պակաս են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ, միևնույն ժամանակ, զոհերն էլ են պակաս եղել, այն ժամանակ, երբ ավտոմեքենաների ներմուծումը կրկնապատկվում է ու եռապատկվում»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ Կառավարության նիստում հրահանգ եղավ արագաչափերի գործունեությունը առժամանակ դադարեցնելու վերաբերյալ, սոցիալական ցանցերում մարդիկ ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա։

«Մենք էլ ասեցինք՝ լավ, եթե այսպիսի լայն հանրային անհանգստություն կա, ուրեմն եկեք ոչինչ, փուլային ճանապարհով գնանք առաջ, որպեսզի չստացվի, որ ունքը սարքելու տեղը աչքը հանեցինք»,- ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ