Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք վարչապետից հանձնարարական եղել էր դիալիզի գործով ուսումնասիրությունների անելու համար, ասաց, որ վարչապետը տեղյակ է եղել:
Հարցին, թե կաշկանդվածություն ունեցե՞լ է որևէ ծառայությունում, այդ թվում ԱԱԾ-ում ստուգումներ իրականացնելու առումով, նա պատասխանեց. «Կաշկանդվածությամբ չենք առաջնորդվում: Կառույցի ղեկավարումն իրականացնում է կառույցի ղեկավարը, վարչապետի հետ համաձայնեցնում ենք: Դա օրենքի պահանջն է: Մենք նման խոսակցություն չենք ունեցել տվյալ մարմնում ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ: Երեկ վարչապետն էլ ասաց, որ այնպես չի, որ դա բացառված տարածք է»: