Լրագող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանին հորդրորում ենք գնալ Կապան, ծանոթանալ բարձր ստանդարտների նշաձողի ձգտող ԶՊՄԿ-ի հանքարդունաբերության հետևանքներին։ Համապատասխան մասնագետների միջոցով կարող է փորձել բարձր ստանդարտների նշաձողին համապատասխան կառավարել այս ռիսկերը:
Ոչ մի լիտր աղտոտված ջուր եզրույթը Նոր կառավարությունը հնարավորություն ունի գործնականում իրականացնել ԶՊՄԿ-ում»։
Բնապահպանը Youtube-յան իր էջում նաև գրել է․
«Սա Արծվանկի պոչամբարի պարզվածքն է և սա եզակի դեպքը չէ, տասնյակ անգամ նկարել եմ սենց տեսանյութեր: Այս ՛՛անարատ ու կենարար՛՛ հեղուկով ոռոգվում են հեկտարներով այգիներ… Ոլորտում առկա օրենսդրական,կադրային, նյութատեխնիկական խնդիրները դեռ չլուծած ի՞նչ նոր հանքի մասին է խոսքը: Ոչ մի նոր հանք Հայաստանում:
Պատկան մարմիններին, եթե քրեական գործեր չհարուցվեն այս հանցագործությունը կանխարգելելու համար, ապա իրենք էլ դառնում են հանցագործությունը քողարկող և հանցագործության հովանավոր։ Նախքան Ամուլսարում շահագործմանն անցնել, թող փորձի հարգելի վարչապետը նմանօրինակ շահագործվող հանքերում ռիսկեր կառավարի, նոր խոսի Ամուլսարի մասին»։
https://www.facebook.com/tehmine.yenoqyan/posts/2413336915379515