fbpx
Կառավարություն

Վարդենիս քաղաքում հիմնվում է նոր զբոսայգի

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետարանը հայտնել է, որ Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ:

«Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ: Վարդենիսի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից, Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Ծառատունկ կատարվել է նաև Չարենցի փողոցում: Ծառատնկման ծրագիրը ավարտի կհասցվի առաջիկա օրերի ընթացքում: Մարզադաշտին հարող տարածքում ստեղծվող զբոսայգին ընդգրկում է շուրջ մեկուկես հեկտար տարածք: Ընդհանուր առմամբ այստեղ ծրագրվել է տնկել շուրջ 4000 հատ հացենու տնկիներ: 200 հատ դեկորատիվ ծառատեսակներ էլ տնկված են քաղաքի փողոցներում: Ծառատունկին ակտիվորեն մասնակցել են համայնքապետարանի և համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներ, բազմաթիվ կամավորներ: Առաջիկա օրերի ընթացքում կիրականացնենք ծառատնկման երկրորդ փուլը: Ապագա զբոսայգում նախատեսվում է նաև ոռոգման համակարգի կառուցում: Համայնքապետարանը ստանձնում է ծառերի հետագա խնամքը: Վարդենիսի կոմունալ ձեռնարկության այգեպանները կանեն հնարավորը, որպեսզի ապահովվի տնկիների կենսունակությունն ու հետագա աճը»,- ներկայացրեց Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/590179398522859

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ