Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Լուրը aysor.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը։
«Երեկ է գրել դիմումը», – ասաց աշխատակազմի ղեկավարը։
Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։«Հանրապետական» կուսակցության անդամ է։