fbpx
Մարզեր

Վարդենիսը նոր համայնքապետ ունի

Վարդենիսի ավագանին նիստի ընթացքում քիչ առաջ ընտրեց համայնքի ղեկավարին։

Որպես համայնքապետի թեկնածու առաջադրված էր Ահարոն Խաչատրյանը, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունները:

Նրա օգտին կողմ քվեարկեց 14, դեմ՝ 13 ավագանու անդամ։

Նշենք, որ Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը դեմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիրը», որն ունի 13 մանդատ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ