ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիրիայից վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանց գործունեությունը ՀԱՊԿ երկրների մերձակայքում ռիսկեր է պարունակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համար:
«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության և գործողությունների մասին»,- ասել է Զասը:
«Սիրիայից ցանկացած վարձկան, գրոհային պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ ջոկատների, զինյալների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ կոնկրետ ռիսկ է մեր հավաքական անվտանգության համար»,- ընդգծել է նա:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

