ԱԻՆ-ում կայացել է Տեսչական մարմնի նիստը

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Այսօր ԱԻՆ-ում նախարար Անդրանիկ Փիլոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը: Համաձայն նրա զեկույցի՝ տրանսպորտի անվտանգության բնագավառում իրականացվել է 16 ստուգում, բացահայտվել` 63 խախտում: Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտի 277 օբյեկտներում նախատեսված ստուգումներից ավարտվել են 102-ը, իրականացվել է 5 վերստուգում: Արձանագրվել է 974 խախտում: Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում ստուգումներն ավարտվել են տնտեսավարող սուբյեկտների 355 օբյեկտներում: Եվս 56 օբյեկտներում կատարվել են ըստ անհրաժեշտության ստուգումներ, այդ թվում՝ 51 օբյեկտներում՝ վարչապետի հանձնարարականով, 2 օբյեկտում՝ հանրությունից ստացված դիմում-բողոքների հիման վրա և 3 օբյեկտներում՝ պետական մարմիններից ստացված գրությունների հիման վրա: 2020 թվականին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 951 արձանագրություն: Ըստ հաշվետության՝ 2020 թվականին Տեսչական մարմնի թեժ գծին ստացվել է 143 զանգ: Դիմում-բողոքների ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանց 77%-ը հիմնավոր է: 231 հիմնավոր բողոք արդեն լուծում է ստացել:

Օրակարգային երկրորդ և երրորդ կետերով հավանություն է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2020 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվությանը և հաստատվել կատարողականի գնահատումը: Արտակարգ իրավիճակների նախարարի առաջարկով՝ բարձրացված մի քանի հարցերի վերաբերյալ աշխատանքային հանդիպումների ձևաչափով քննարկումներ կլինեն:

Ամենաթարմ