ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում:
Նորաթուխ լեյտենանտները Գյումրիի Մանկավարժական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են:
Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»:
https://www.facebook.com/arcrun/posts/2519707548064838