ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ բարձրացված հարցին։
Նա ասաց, որ եթե բանկերին ստիպեն վարկառուներից տոկոսներ չպահանջել, ապա հետո պետք է այդ բանկի փոխարեն պատասխան տան ավանդատուներին։
Թունյանի խոսքով՝ վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ այն քաղաքացիների մասին, ովքեր բանկերում ավանդներ ունեն։
Ըստ պատգամավորի՝ պետք է լինի պետություն – վարկառուներ – բանկային համակարգ համագործակցություն ու այն մինչ այս եղել է։

