Թշնամին ակտիվացրել է իր ահաբեկչական գործողությունները, նաև վարում է տեղեկատվական պատերազմ։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Բաքվի բռնապետի հայտարարությունն առ այն, թե պատրաստ է միակողմանի Հայաստանին հանձնել 100 զինծառայողի մարմին, խոսում է նրա մասին, որ նպատակ ունեն ամբողջությամբ քաոս ստեղծել Հայաստանում։
«Հայաստանի իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է իրար գլուխ հավաքել բոլոր փորձառու ռազմական, քաղաքական, դիվանագիտական գործիչներին։ Հայաստանի իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է մի կողմ դնել տարատեսակ ներքին հակասությունները, անգամ՝ խորքային, և հանուն ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԻ համագործակցել բոլորի հետ․․․»,- շեշտել է նա: