fbpx
Աշխարհ

Վաշինգտոնը հանել է պատժամիջոցները ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի անվան հետ կապված 3 ընկերությունների վրայից

Վաշինգտոնը հանել է պատժամիջոցները ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի անվան հետ կապված 3 ընկերությունների վրայից: «Ռուսալ», «EN+Group» և «Եվրոսիբէներգո» ընկերությունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել անցյալ տարվա ապրիլից, հանվել են «սև ցուցակից»:

Սակայն սրա դիմաց Օլեգ Դերիպասկան ստիպված է եղել հրաժարվել ընկերություններում բաժնետոմսերից և կորպորատիվ հսկողությունից: Ընդ որում, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Օլեգ Դերիպասկայի հանդեպ պատժամիջոցները շարունակում են ուժի մեջ մնալ:

Ի դեպ, ինչպես հայտնում է Interfax-ը, պատժամիջոցների վերացման մասին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրությունից հետո այսօր արդեն Հոնկոնգի ֆոնդային շուկայում «Ռուսալ»-ի բաժնետոմսերի գինը գրեթե 5%-ով աճել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, «Ռուսալ» և «En+» ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել դրանց սեփականատիրոջ՝ ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի պատճառով։ Ամերիկյան գանձապետարանը նշում էր, որ հենց ընկերությունների մասով որևէ խնդիր չկա, խնդիրը դրանց սեփականատիրոջ մեջ է։ Այսպիսով, ընկերությունները հանձնվելու են հավատարմագրված կառավարման, և Դերիպասկան որևէ կերպ չի ազդելու ընկերությունների աշխատանքի վրա։ Reuters-ի աղբյուրների տեղեկության համաձայն՝ սա եղել է այն պայմանը, որի շուրջ համաձայնության են եկել պատժամիջոցներն ընդունողն ու ընկերությունը։

Ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկան մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։ Այս ամբողջ գործընթացից զգալի շահելու է «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղը՝ «Արմենալ» ընկերությունը։ Բանն այն է, որ պատժամիջոցների կիրառումից հետո այս ընկերության շահույթը, ըստ ամենայնի, նվազել էր։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ