ԱՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:
Լիազորությունների դադարեցման հիմք է հանդիսացել Սերգեյ Մելքումյանի դիմումը: