Նոյեմբերի 16-ին Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ընտրություններ։ Ընտրությունները կներառեն ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ Մրցավազքին մասնակցում է ութ քաղաքական ուժ։ Այս ընտրությունները հատկապես նշանակալից են Հայաստանում ոչ միայն այն պատճառով, որ դրանք համարվում են 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձը, այլև այն պատճառով, որ Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է և Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը. գրում է Московский Комсомолец-ը։
Ինչպես գրում է ռուսական այդ թերթը․ «դեռևս հունիսի 20-ին, Հայաստանի կառավարությունը իր նիստում որոշում էր կայացրել միավորել Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները մեկ ավելի մեծ Վաղարշապատ համայնքի մեջ։ Հայկական ընդդիմությունը ենթադրում է, որ իշխանությունները դիտավորյալ են դա արել ընտրություններից առաջ, քանի որ վարչապետ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ Առաքելական եկեղեցուն, որի հետևանքով ընտրություններին մասնակցող նրա կողմնակիցները չափազանց ցածր վարկանիշ ունեն Էջմիածնում»։

