Իսպանիայում 91 տարեկանում վախճանվել է «Ռեալի» լեգենդար դարպասապահ Խավիեր Բերասալուսեն։ Այս մասին հայտնել է Մադրիդի ակումբի մամուլի ծառայությունը։
Հատուկ հաղորդագրության մեջ նշվում է․
««Ռեալ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և տնօրենների խորհուրդը սգում են Խավիեր Բերասալուսեի մահվան համար։
Նա ակումբում հանդես է եկել 1955-60 թվականներին և այդ ընթացքում 5 անգամ դարձել է եվրագավաթների հաղթող, Լիգայի կրկնակի չեմպիոն և Լատինական Ամերիկայի գավաթակիր։
Մադրիդի «Ռեալը» ցավակցում է, իր սերն ու աջակցությունն է փոխանցում անվանի մարզիկի բոլոր ազգականներին, թիմակիցներին և մտերիմներին, բոլոր մադրիդիստներին»։