fbpx
Առողջապահություն

Վայոց Ձորում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է հաստատվել

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Facebook-ում գրել է.

Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:

Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն:

Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները:

Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Առողջություն բոլորիդ:

https://www.facebook.com/AraratGrigoryann/posts/211524063618296

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ