Հասարակություն

Վայոց ձորում օձը խայթել է կնոջը

Մայիսի 1-ին, ժամը 10:36-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հանդամասերից մեկում անհայտ տեսակի օձը խայթել է տեղի բնակիչներից մեկին, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը Պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել «Վարդանես» կոչվող տարածքում:

Նշվում է, որ փրկարարները Գայանե Ե.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ