fbpx
Հասարակություն

Վայոց Ձորում ու Սյունիքում մեկ օրում ամսվա չափով ձյուն է տեղացել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ կանխատեսվածի պես մարտի 11-12-ը հզոր ցիկլոնի ներթափանցման հետևանքով Հանրապետության ողջ տարածքում ձյան առատ տեղումներ են եղել։

Նշվում է, որ միակ բացառությունը եղել են Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումներն ունեցել են ձնախառն անձրևի կամ թաց ձյան տեսք։

«Ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում», – ասվում է ՀՄԿ-ի Facebook-յան էջի գրառման մեջ։

Ըստ աղբյուրի՝ Սիսիանում ու Կապանում ձյան տեղումները ուժեղ ամպրոպներով ուղեկցվել, ինչը հազվադեպ երևույթ է։

«Ձյան ծածկի առավելագույն ավելացումը 24 ժամում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35սմ, Ջերմուկում՝ 35սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30սմ», – նշում են ՀՄԿ-ից։

Ցիկլոնի ակտիվ ազդեցությունը պահպանվել է մինչև կեսօր, բայց ձյան տեսքով տեղումների շրջանների զգալի մասերում կշարունակվեն։

Երեկոյան ժամերին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ