Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան փախցնելու, ավտոմեքենայի գազի գլանանոթը, անվադողերը՝ իրենց անվահեծերով, էլեկտրական մարտկոցը և ձայնարկիչը գաղտնի հափշտակելու մասին։
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտից նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1985թ․ ծնված Է․ Գրիգորյանին։
Վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, գողոնը հայտնաբերվել է։ Նախապատրաստվում են նյութեր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿԾ պաշտոնական կայքից։