Վենեսուելայում բռնել էն 13 վարձկանների, որոնք մտադիր էին երկրում պետական հեղաշրջում իրականացնել: Այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլա Մադուրոն, ով նաև հայտնել է, որ վարձկանների թվում եղել են ամերիկայի քաղաքացիներ, ովքեր Թրամփի անվտանգության ծառայության աշխատակիցներն են:
Մադուրոն նշել է, որ իրենք նյութեր են առգրավել, որ նրանք մտադիր էին օգտագործել իրենց ծրագրերի իրականացման համար:
«Հայտնաբերվել են թմրանյութեր, դոլարներ, արբանյակային հեռախոսներ, ռադիոընդունիչներ, գիշերային տեսանելիության սարքեր»,- հայտարարել է Մադուրոն:
«Ձերբակալվածների թվում է դավաճան Անտոնիո Սեկան և Բադուել ազգանունով մի քաղաքացի, որը հայտարարել է, որ ներխուժման խմբում են եղել Դոնալդ Թրամփի անվտանգության խմբից երկու ամերիկացիներ»,- ասել է Մադուրոն: Վենեսուելայի նախագահը հավելել է, որ ԱՄՆ 2 քաղաքացիներին ավելի ուշ ձերբակալել են: Նա ցուցադրել է Լյուկ Ալեքսանդր Դենմանի և Այրան Բերիի փաստաթղթերը:
Այս մասին հայտնում է Latimes-ը: