Վենեսուելան` առանց լույսի. այսօր ոչ աշխատանքային կլինի

Հրապարակող՝

Վենեսուելան` առանց լույսի. այսօր ոչ աշխատանքային կլինի

Վենեսուելայի կառավարությունը մարտի 11-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով: Այդ մասին երկրի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Խորխե Ռոդրիգեսը. հայտնում է ТАСС-ը:

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը և մի շարք նահանգներ հոսանքազրկվել էին հինգշաբթի երեկոյան: Իշխանությունները դա կապում են երկրի խոշորագույն հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած դիվերսիայի հետ` մեղադրելով ԱՄՆ-ին:

Նշենք, որ հոսանքազրկումը ուղեկցվել է զանգվածային կողոպուտներով:

Ամենաթարմ